հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բա եթե ԵՊՀ-ում դասադուլ չկա, բա ո՞ւր են ուսանողները, ասեք՝ իմանանք. Գեւորգ Դանիելյան

Բա եթե ԵՊՀ-ում դասադուլ չկա, բա ո՞ւր են ուսանողները, ասեք՝ իմանանք. Գեւորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կապված հայտարարված դասադուլի հետ:

Նա, մասնավորապես, նշել է. «Սովետական ժամանակների ոգով լրատվության միջոցները պնդում են, թե ԵՊՀ-ում դասադուլ չկա, բա ո՞ւր են ուսանողները, ասեք՝ իմանանք...»։

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

 

  • Կիսվել: