կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ցավակացական ուղերձ է հղել Իրանի ժողովրդին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ցավակացական ուղերձ է հղել Իրանի ժողովրդին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ցավակացական ուղերձ է հղել Իրանի ժողովրդին:

«Խորը վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով Իրանի իսլամական հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Իրանի պաշտոնատար այլ անձանց և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։

Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին: Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը»,-ասված է ուղերձում:

 

 

  • Կիսվել: