Եվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակ
Եվրահանձնաժողովը բացառել է ԵՄ երկրներին ռուսական գազ գնելու արգելքի չեղարկման հնարավորությունը, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք» գազատարով, նույնիսկ Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակներում: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրոհանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյուն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ մոտ արդեն գործում է օրենսդրություն, որն արգելում է մեզ գազ ներմուծել Ռուսաստանից, և այն կմնա ուժի մեջ», - հայտարարել է Պինյուն՝ ի պատասխան լրագրողների հարցերին, թե պատրաստ է արդյոք ԵՄ-ն վերակենդանացնել «Հյուսիսային հոսքը», ինչն առաջարկում է ԱՄՆ վարչակազմը:



