չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Գիտեմ, որ երկաթգծի մասով քրգործ կա, բարձրաստիճան պաշտոնյաներն էին անցնում. Փաշինյանը՝ երկաթգծի ռելսերը ԶՊՄԿ-ին վաճառելու մասին

Գիտեմ, որ երկաթգծի մասով քրգործ կա, բարձրաստիճան պաշտոնյաներն էին անցնում. Փաշինյանը՝ երկաթգծի ռելսերը ԶՊՄԿ-ին վաճառելու մասին

Ես գիտեմ, որ երկաթգծի ռելսերի վաճառքի հետ կապված քրգործ կա, անգամ բարձրաստիճան պաշտոնյաներն էին անցնում, նույնիսկ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ անցնում էին այդ գործով։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՔՊ-ական Արման Եղոյանի հարցին՝ Սյունքով անցնող չգործող երկաթգծի ԶՊՄԿ-ին 145 միլիոնով վաճառելուն։

«Ես հիշում եմ՝ ժամանակին այդպիսի գործ եղել է, այո, հենց Մեղրիի երկաթուղային ռելսերի վերաբերյալ գործ եղել է»,-ասաց Փաշինյանն ընդգծելով, որ հանձնմարարել է գործընկերներին մանրամասներ հայտնել և հնարավորության դեպքում՝ հաջորդ հարցերի ժամանակ կանդրադառնա։

  • Կիսվել: