երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ պատգամավորները ԱՄՆ-ում կմասնակցեն խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին

ԱԺ պատգամավորները ԱՄՆ-ում կմասնակցեն խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին

Հայաստանի ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը կգործուղվեն Վաշինգտոն՝ մասնակցելու խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի նախագահի համապատասխան կարգադրությունից:

Խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին մասնակցելու համար պատգամավորները Վաշինգտոն կգործուղվեն դեկտեմբերի 6-9-ը:

 

  • Կիսվել: