շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի անդամները Համբուրգում քննարկել են համայնքային կյանքի ակտիվացմանն առնչվող հարցեր

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի անդամները Համբուրգում քննարկել են համայնքային կյանքի ակտիվացմանն առնչվող հարցեր

Ազգային Ժողովի Հայաստան-Գերմանիա խորհրդարանական բարեկամության խմբի այցը Համբուրգի երկրամաս սկսվել է գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Քննարկեցինք համայնքային կյանքի ակտիվացման հետ կապված հիմնահարցերը։ Անդրադարձանք Հայաստանի հետ համայնքային կապերի զարգացման հիմնախնդիրներին:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց Հայաստանի Հանրապետության հետ կրթական և մշակութային համագործակցության խթանման անհրաժեշտությունը։

Առաջարկվեցին գործնական քայլեր Հայաստանի Հանրապետության և գերմանահայ համայնքի միջև կապերի ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և Գերմանիայի հասարակական կյանքում գերմանահայ համայնքի դերակատարության բարձրացման ուղղությամբ»,-նշել է նա:

  • Կիսվել: