հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում. Ադրբեջանի ՊՆ-ն ռազմական նշանակություն ունեցող մակետ է հրապարակել

Այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում. Ադրբեջանի ՊՆ-ն ռազմական նշանակություն ունեցող մակետ է հրապարակել

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Առաջին երկու նկարը վերցրել եմ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքից, որտեղ քողարկել են զորավարժությունների անցկացման մակետը։ Այստեղ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական կառույցի ղեկավարությանը ներկայացվում է զորավարժությունների տեղանքը, մարտավարությունը, տակտիկան։

Մնացած նկարները ևս նույն միջոցառման կադրերից են , բայց արդեն ոչ քողարկված։ Այսպիսի կարևոր ռազմական նշանակություն ունեցող մակետը Ադրբեջանի ՊՆ-ն որքան էլ քողարկի, միևնույն է կարող եմ «գտնել» չքողարկվածը))) Բարով վայելեք, ընկերներ ջան, այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում»։

  • Կիսվել: