չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Այսօր երաժիշտ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է

Այսօր երաժիշտ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է

Հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի վոկալիստ, երգահան և քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է: Երաժիշտը տոնում է 53-ամյակը: 

System of a Down այլընտրանքային մետալ-ռոք խմբի և «Արդարության առանցք» հասարակական կազմակերպության հիմնադիրը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մետալ վոկալիստ։ SOAD-ի կազմում արժանացել է Գրեմմի մրցանակի։ Նա այդ կազմակերպությամբ աջակցում է երիտասարդներին՝ պաշտպանել իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում:

Բեյրությում ծնված երաժիշտը Լոս Անջելոսում սովորել  է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցում, իսկ 1990-ական թվականների սկզբին հանդիպել է Տարոն Մալաքյանի հետ և որոշել նոր ռոք խումբ ստեղծել: 

 

  • Կիսվել: