կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր մենք դավ ենք կազմակերպում եկեղեցու դեմ, սա՞ է մեր հավատքը. Տեր Հովհաննես

Այսօր մենք դավ ենք կազմակերպում եկեղեցու դեմ, սա՞ է մեր հավատքը. Տեր Հովհաննես

Եթե Արցախի ղեկավարությունը եւ Արցախի պաշտպաները, զինվորները այսօր գտնվում են գերության մեջ, ուրեմն Արցախը գերության մեջ է, ուրեմն արցախահայությունը գերության մեջ է, ուրեմն հայ ժողովուրդը գերության մեջ է: Այս մասին եռաբլուրի եկեղեցում պատարագից հետո իր քարոզում ասաց Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը:

Նշենք, որ նա այժմ ծառայություն է իրականացնում Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում:

Տեր Հովհաննեսը, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք ինչ քայլեր ենք անում, որպեսզի մեր գերեվարված տղաներին հետ բերենք եւ խոսում ենք հավատքից: Սիրելի հայորդիներ, ինչպես գիտեք՝ 301 թվականին, քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն Հայաստանում: Այո, 1723 տարվա պատմություն ունի հայ ժողովուրդը, Հայաստանը եւ մեր հավատքը, իսկ այսօր մենք դավ ենք կազմակերպում եկեղեցու դեմ: Սա՞ է մեր հավատքը:

Էլ ինչ քրիստոնյա, եթե մենք քրիստոյա ենք ու հարձակվում ենք եկեղեցու վրա, քարկոծում ենք եկեղեցին, դա՞ է մեր հավատը: Եւ այսօր էլ չար մարդիկ համախմբվում են, որպեսզի մոտակա օրերը գնան ու քարկոծեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր հայրերին, առաջնորդին եւ եկեղեցուն՛՛:

Նրա խոսքով՝ հավատն առանց գործի ունայն է:

՛՛Եթե տեսնում եք չար մարդկանց, ովքեր հալածում են եկեղեցին, միթե դրանք հայրեն են, միթե դրանք քրիստոնյաներ են: Այսօր ժողովուրդը չի համախմբվում հավատքի շուրջ: Հայ ժողովրդին հատաքն է պահել մինչեւ այսօր, եկեղեցին է պահել մինչեւ այսօր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությունն է պահել մինեչւ այսօր, Սուրբ խաչն է պահել մինչեւ այսօր: Իսկ այսօր մենք եկեղեցուն դեմ ենք, եկեք չխաբենք մեզ, մեր սերնդին, մեր երեխաներին, որ մենք քրիստոնյա ենք, հայ ենք, եկեք գործով ապացուցենք, այն ժամանակ ես կհավատամ, որ մեր հավատքը զորեղ է՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: