շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան հուլիսից տեղափոխվեց սեպտեմբեր և լինելու է օնլայն․ Գոգյան

Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան հուլիսից տեղափոխվեց սեպտեմբեր և լինելու է օնլայն․ Գոգյան

Այս տարվա մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան հուլիսից տեղափոխվեց սեպտեմբեր և լինելու է օնլայն։ Այս մասին հայտնել է ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Այս տարվա մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան հուլիսից տեղափոխվեց սեպտեմբեր և լինելու է օնլայն։ Սպասվող խոչընդոտներն ամբողջության ջրի երես հանելու համար հուլիսի 13-14-ին իրականացվեց Cyberspace Mathematical Competition օլիմպիադան: Թեև միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի ղեկավարը դեռևս հաստատված չէ, այնուամենայնիվ ես ինքնակոչ կերպով ինձ վրա վերցրի պատասխանատվությունը, և մերոնք էքսպերիմենտալ կազմով մասնակցեցին օլիմպիադային:

Արդյունքում ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանցի Էրիկ Բաբասյանը շահեց արծաթե մեդալ, Քվանտ վարժարանի 11-րդ դասարանցի Լորետա Արզումանյանը շահեց բրոնզե մեդալ, իսկ ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանցիներ Հայկ Կարապետեան-ը, Վահրամ Ասատրյանն ու 12-րդ դասարանցի Վաչագան Դիլանյանը ստացան գովասանագրեր: Շնորհավոր բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին:

Կազմակերպիչները բացահայտեցին բազմաթիվ կազմակերպչական նրբություններ, ու շուտով՝ ընդամենը 52 օրից, տեղի կունենա Մաթեմատիկայի 61-րդ միջազգային օլիմպիադան՝ առաջին անգամ օնլայն և անթերի»:

  • Կիսվել: