չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այգեստանի համայնքապետին մեկուկես ժամ մեկուսացրել են ընտրական գործընթացից. նա հրավիրում է ոստիկանության ուշադրությունը

Այգեստանի համայնքապետին մեկուկես ժամ մեկուսացրել են ընտրական գործընթացից. նա հրավիրում է ոստիկանության ուշադրությունը

Կեղծ ահազանգի պատճառով Այգեստանի համայնքապետին մեկուկես ժամ մեկուսացրել են ընտրական պրոցեսից և թույլ չեն տվել հետևել գործընթացին: Այս մասին ՛՛Հայաստան՛՛ դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛15/17 տեղամասում ես վստահված անձ էի, հանգիստ հետևում էի ընտրությունների ընթացքին։ Ոստիկանները մոտեցան ինձ և ասացին, որ ահազանգ են ստացել, որ ես ուղղորդում եմ ընտրողներին: Կեղծ ահազանգի պատճառով ինձ մեկ և կես ժամ մեկուսացրել են ընտրական պրոցեսից և թույլ չեն տվել հետևել գործընթացին՛՛:

Սոկրատ Հովսեփյանը ասուլիսի ժամանակ պահանջեց ներկայացրեց ոստիկանապետին՝ բացահայտել, թե ով է ահազանգողը:

 

 

  • Կիսվել: