Գերմանիայի կանցլերը կոչ է արել Իրանին անհապաղ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներից հետո, կոչ է արել Իրանին շտապ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու համար, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը:
«Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ընդգծել է Իրանին ուղղված կոչը՝ անհապաղ սկսել բանակցություններ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ և գտնել հակամարտության դիվանագիտական լուծում», - գրել է Կոռնելիուսը:
Կառավարության խոսնակը հայտնել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներից հետո տեղի է ունեցել Գերմանիայի կառավարության նիստ՝ անվտանգության հարցերով։