կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ընտրական իրավունք ունեցող անձինք այլևս թղթային ծանուցում չեն ստանա. ընտրացուցակները կլինեն հրապարակային

Ընտրական իրավունք ունեցող անձինք այլևս թղթային ծանուցում չեն ստանա. ընտրացուցակները կլինեն հրապարակային

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
 
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն Ազգային ժողովի սեպտեմբերի 9-ի նիստում ներկայացրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առնչվում է ընտրական ցուցակների հրապարակմանը։
 
Առաջարկվող կարգավորումով նախատեսվում է ընտրական ցուցակները ընտրություններից 40 օր առաջ, արտահերթ ընտրություններից 20 օր առաջ՝ էլեկտրոնային փնտրման հնարավորությամբ, իսկ վերջնական թարմացված ցուցակները ընտրություններից 7 օր առաջ տեղադրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջերում։
 
Սահմանվում է նաև ընտրացուցակներում ընտրողի վերաբերյալ հրապարակվելիք տեղեկատվության ցանկը՝
  • Անուն, ազգանուն, հայրանուն,
  • Ծննդյան օր, ամիս և տարեթիվ,
  • Հաշվառման հասցե,
  • Քվեարկության օր ու ժամ,
  • Տեղամասային կենտրոնի հասցե։
Սա ամբողջական տեղեկատվությունն է, որն անհրաժեշտ է անձի մասնակցությունը ընտրությանն ապահովելու համար։ Առաջարկվում է հրաժարվել թղթային տեղեկացումների նախկին համակարգից, որն էական ծախսեր է նախատեսել պետական բյուջեի համար և գործում էր 2006 թվականից ի վեր։

  • Կիսվել: