կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Իսրայելն Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղել ընդամենը վեց ամսով․ NYT

Իսրայելն Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղել ընդամենը վեց ամսով․ NYT

Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հասցրած հարվածները կարողացել են երկրի միջուկային ծրագիրը հետ մղել ընդամենը վեց ամսով, հայտնում է The New York Times-ը։

Ըստ ամերիկացի պաշտոնյայի, ԱՄՆ ՌՕՈՒ վեց B-2 ռմբակոծիչ մոտ 12 հակաբունկերային ռումբ է նետել Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա, որը գտնվում է գետնի խորքում։

Միևնույն ժամանակ ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավերը 30 TLAM թևավոր հրթիռ են արձակել Նաթանզում և Սպահանում գտնվող իրանական օբյեկտների ուղղությամբ։ Հարձակման հետևանքները ճշտվում են։

Ըստ աղբյուրի, մեկ B-2 ռմբակոծիչ ևս երկու հակաբունկերային ռումբ է նետել Նաթանզի վրա։

Ֆորդոն ուրանի հարստացման իրանական գործարան է, որը գտնվում է ժայռապարների տակ՝ 80-90 մետր խորության վրա։ Այն կառուցված է Ղոմ քաղաքի մոտ՝ Թեհրանից 150 կիլոմետր դեպի հարավ։

Նաթանզի շրջանում գտնվում է ևս մեկ գործարան, որն իրանական միջուկային ծրագրի կարևորագույն տարրն է։ Այնտեղ նույնպես ուրան է հարստացվում և զորամաս է տեղակայված։

  • Կիսվել: