երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Սաուդյան Արաբիան ուժեղացրել է անվտանգության միջոցները Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածներից հետո

Սաուդյան Արաբիան ուժեղացրել է անվտանգության միջոցները Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածներից հետո

Սաուդյան Արաբիան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները և գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված հարվածներից հետո։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Կիրակի գիշերը ԱՄՆ-ը հարձակվել է Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա՝ Սպահան, Նաթանզ և Ֆորդո քաղաքներում։ Axios պորտալի տվյալներով, ԱՄՆ-ն նախապես իրազեկել է Իսրայելին սպասվող գործողության մասին։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ հարվածի ենթարկված օբյեկտներից դուրս ռադիացիոն ֆոնի փոփոխություններ չեն արձանագրվել։

Իրանը բազմիցս ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակում իրականացնի Իսլամական Հանրապետության վրա, ապա Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները կդառնան պատասխան հարվածների օրինական թիրախներ։ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը ընդգրկում է Պարսից ծոցի բոլոր երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, որտեղ տեղակայված են մի քանի ամերիկյան ռազմաբազաներ։

 

  • Կիսվել: