Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում
ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
«ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։
Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով սկսված գործընթացը հանգեցրեց ամբողջ աշխարհում արմատականացման և ահաբեկչության աճի, այնպես էլ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը, հավանաբար, կհանգեցնի նմանատիպ հետևանքների», – գրել է Ալթունը X-ում։