հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այգեպարում հրետակոծված տներից մի քանիսն ամբողջությամբ վերականգնվել են

Այգեպարում հրետակոծված տներից մի քանիսն ամբողջությամբ վերականգնվել են

Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են: Այս մասին հայտնում են Տավուշ մարզպետարանից։

Նշվում է, որ  մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները:

Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել շինարարական աշխատանքների ընքացքը:

  • Կիսվել: