հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Այա-Սոֆյայում առաջին անգամ նամազ են կատարել Ղուրբան- բայրամիի կապակցությամբ

Այա-Սոֆյայում առաջին անգամ նամազ են կատարել Ղուրբան- բայրամիի կապակցությամբ

Հուլիսի 31-ին ամբողջ Թուրքիայից հազարավոր մուսուլմաններ 86 տարվա ընթացքում առաջին անգամ առավոտյան նամազի են այցելել Այա-Սոֆյայի մզկիթ՝ Ղուրբան-բայրամիի (արաբական ավանդույթով՝ Իդ-ալ-Ադհա) զոհաբերության տոնի կապակցությամբ, հայտնում է interfax-ը։

Մզկիթում նամազն անցկացրել Է Թուրքիայի կրոնների գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշը:

Աղոթքին միացել են Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Ղարաիսմայիլօղլուն, Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան եւ Ստամբուլի նահանգի Ֆաթիհի շրջանի ղեկավար Մեհմեթ Էրգյուն Թուրանը:

Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր ստորագրեց Ստամբուլի Սուրբ Սոֆյայի թանգարանին մզկիթի կարգավիճակ տալու վերաբերյալ: Երկու շաբաթ անց մզկիթում կայացավ 86 տարվա ընթացքում առաջին մուսուլմանական աղոթքը, որին մասնակցել Է մոտավորապես 350 հազար մարդ, այդ թվում նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սուրբ Սոֆյայի տաճարը թանգարանի կարգավիճակ Էր ստացել Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի որոշմամբ:

 

  • Կիսվել: