Ավտովթարից տուժած 3 անձանցից մեկն այսօր ուղղաթիռով Վանաձորից Երևան է տեղափոխվել
Մայիսի 26-ին Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն ընդունված 3 տուժածներից մեկն այսօր` մայիսի 27-ին, սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան` հետագա նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով:
Այս մասին հայտարարություն է տարածել Վանաձորի բժշկական կենտրոնը: