ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավտովթարից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված երեք ամսական երեխան դուրս է գրվել հիվանդանոցից

Ավտովթարից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված երեք ամսական երեխան դուրս է գրվել հիվանդանոցից

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նա դուրս գրվեց հիվանդանոցից: Դեպքից միայն տասը օր անց ուժեղ փոքրիկը գիտակցության էր եկել ու սկսել շնչել ինքնուրույն»,- նշել է Դերձյանը:

Հիշեցնենք, որ փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: