շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2024-ին ՀՀ շուկա մուտք կգործեն միջազգային խոշոր երեք ընկերություն և երեք բրենդ. փոխնախարար

2024-ին ՀՀ շուկա մուտք կգործեն միջազգային խոշոր երեք ընկերություն և երեք բրենդ. փոխնախարար

Միջազգային խոշոր երեք ընկերություն և երեք բրենդ 2024 թվականին իրենց ներկայացուցչությունները կբացեն Հայաստանում։ Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։

Նա նշեց, որ երեք կազմակերպությունն էլ ներառված են աշխարհի խոշոր 500 ընկերությունների ցանկում։

՛՛Աշխարհի խոշորագույն լավագույն 30 բրենդներից 3-ն էլ այս տարի մուտք կգործեն Հայաստան»,-նշեց Իսպիրյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ներդրումների ներգրավման ծրագրի շրջանակներում 2024 թվականին նախատեսվում է 21 միջոցառում իրականացնել։

  • Կիսվել: