կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երեք երկրներ անվտանգության նկատառումներից ելնելով փակել են Ստամբուլում իրենց հյուպատոսությունները

Երեք երկրներ անվտանգության նկատառումներից ելնելով փակել են Ստամբուլում իրենց հյուպատոսությունները

Ստամբուլում Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի հյուպատոսությունները դադարեցրել են այցելուների ընդունելությունը քաղաքի կենտրոնում ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Գործակալության տեղեկություններով՝ Բեյօղլուի կենտրոնական շրջանում գտնվող Իստիքլալ հետիոտնային փողոցում գտնվող՝ Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսության ծառայությունները կմատուցվեն առցանց։

"Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունն այս պահին նախազգուշական նկատառումներով փակ է հանրության համար",-ասված է բրիտանական դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:

Փետրվարի 1-ին Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունն ընդհատել է իր աշխատանքը։ Վիզային եւ անձնագրային բոլոր հարցերը ժամանակավորապես դադարեցվել են։

Մինչ այդ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը երկուշաբթի՝ հունվարի 30-ին, նախազգուշացրել էր իր հայրենակիցներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունների վտանգի մասին։ Դիվանագիտական առաքելության տեղեկատվության համաձայն առավել վտանգավոր կարող են լինել Ստամբուլի հետեւյալ շրջանները ՝ Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ, Իսթիքլալ փողոց։

  • Կիսվել: