երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտովթար Կոտայքի մարզում․ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Ford Transit-ն ու Opel Astra-ն․ վերջինը հայտնվել է ձնակույտում․ պատճառը մերկասառույցն է

Ավտովթար Կոտայքի մարզում․ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Ford Transit-ն ու Opel Astra-ն․ վերջինը հայտնվել է ձնակույտում․ պատճառը մերկասառույցն է

Երեկ՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են 26-ամյա Ալբերտ Թադևոսյանի վարած Opel Astra և 22-ամյա Արման Պապիկյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով Opel-ը հայտնվել է ձնակույտում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդներն էլ հայտնում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը։

  • Կիսվել: