շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավտովթար Երևանում․ Mercedes-ը բախվել է քարերին․ կա վիրավոր

Ավտովթար Երևանում․ Mercedes-ը բախվել է քարերին․ կա վիրավոր

Երեւանում, այսօր, հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Նոր Արեշ 50-րդ փողոցում բախվել է երկաթե ջրատար խողովակին և քարերին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: