կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ավտովթար Երևանում. կա վիրավոր

Ավտովթար Երևանում. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ Աշոտ Ազգալդյանը իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի հատման վայրում բախվել է ճանապարհի անկյունային հատվածի եզրաքարին ու ճանապարհային նշանին։

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ:

Վթարի փաստով քննիչի որոշմամբ վարույթ է նախաձեռնվել։  

  • Կիսվել: