ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «ZHՍK A06»-ն ու ՎԱԶ 21099-ը, կա վիրավոր

Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «ZHՍK A06»-ն ու ՎԱԶ 21099-ը, կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում Ջրահովիտ գյուղի՝ Երևան-Արտաշատ խճուղու արագաչափի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 56-ամյա Աշոտ Թ-ի վարած «ZHՍK A06» մակնիշի և 54-ամյա Սենիկ Վ-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանqով Սենիկ Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Խաչատրյանի գլխավորությամբ։

  • Կիսվել: