Ավտոմատը ձեռքին ադրբեջաներեն խոսող տղամարդը սպառնում է սպանել հայերին (տեսանյութ)
Ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ավտոմատը ձեռքին ադրբեջաներեն խոսող տղամարդու տեսանյութ, որում նա սպառնում է սպանել հայերին։
Նշենք, որ օրեր առաջ գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ կազմակերպված հարձակում են իրականացրել մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:
ՌԴ իրավահապներն արդնե ձերբակալել են տասնյակ ադրբեջանցիների։ Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուժային կառույցների, ԱԴԾ և ՆԳՆ, ղեկավարները ադրբեջանցիների հարձակումները որակել են որպես հանցագործություն, նշել են, որ մասնակիցները չափազանց կոշտ կպատժվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության և իշխանությունները նրանց նկատմամբ կկիրառեն խստագույն միջոցներ՝ ընդհուպ մինչև ՌԴ քաղաքացիությունից զրկում և Ռուսաստանից արտաքսում։



