շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լոռու մարզում 75-ամյա տատիկից հափշտակել են գումար, մատանի եւ որսորդական հրացան

Լոռու մարզում 75-ամյա տատիկից հափշտակել են գումար, մատանի եւ որսորդական հրացան

Մայիսի 1-ին, դիմակավոված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել Արևաշող գյուղի բնակիչ՝ 75-ամյա Ղուշիկ Մ-ից, ով հայտնել է, որ ժամը 01։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք մտել են իր տուն և դանակի սպառնալիքի տակ պահանջել գումար, ոսկի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև տակնուվրա են արել ողջ տունը և հափշտակել 100 հազար դրամ, 5 հազար ՌԴ ռուբլի, ինչպես նաև տարեց կնոջ ձեռքին եղած մատանին, բջջային հեռախոսը և ողորկափող որսորդական հրացանը։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը։

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործութունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: