երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Ավանեսյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են համագործակցության ուղղությունները

Ավանեսյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են համագործակցության ուղղությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
 
Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների փոխգործակցությունն առողջապահության ոլորտում և նշել, որ միջազգային հարթակներում Իրանի գործընկերոջ հետ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական քայլերով կյանքի են կոչվում:
 
Նախարարը հավելել է, որ իրանական արտադրության դեղերը, նաև բժշկական նշանակության ապրանքները, հայկական շուկայում պահանջարկ ունեն և վերջին շրջանում դեղերի գրանցման ակտիվություն է դիտվում:
 
Կարևորելով երկկողմ հարաբերությունները` դեսպանը հայտնել է, որ պատրաստ են համագործակցել ինչպես դեղերի, համատեղ արտադրության, բժշկական սարքերի արտադրության ու արտահանման, այնպես էլ բուժօգնության կազմակերպման, փորձի փոխանակման ուղղություններով:
 
Դեսպան Սոբհանին նշել է, որ առողջապահության ոլորտում Իրանում արտադրված դեղերն ու բժշկական սարքերը տարբեր երկրներում ապահովում են մրցակից դիրք:
 
Կողմերը պայմանավորվել են համագործակցությունն ամրագրել իրավական դաշտում` առաջիկայում ստորագրելով երկու երկրների դեղերի փորձագիտական կենտրոնների միջև հուշագիր:

  • Կիսվել: