կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ATM Dubai. Հայաստանի պաշտոնական տաղավար են այցելել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը և գլխավոր հյուպատոսը

ATM Dubai. Հայաստանի պաշտոնական տաղավար են այցելել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը և գլխավոր հյուպատոսը

Այսօր ATM Dubai միջազգային ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի պաշտոնական տաղավար էին այցելել ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը և Գլխավոր հյուպատոս Սեյրան Կարապետյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

Ցուցահանդեսի երկրորդ օրվա ընթացքում ակտիվ գործընկերային հանդիպումները, քննարկումները մասնակից երկրների զբոսաշրջության ոլորտի ղեկավարների հետ շարունակվում են։

  • Կիսվել: