հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աճառյան փողոցում բախվել են «Օպելն» ու «Մերսեդեսը». վերջինիս 26-ամյա ուղեւորուհին հոսպիտալացվել է

Աճառյան փողոցում բախվել են «Օպելն» ու «Մերսեդեսը». վերջինիս 26-ամյա ուղեւորուհին հոսպիտալացվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 08:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավանի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աճառյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի մոտակայքում, բախվել են «Opel Zafira» (վարորդ` Յուրի Վ., ծնված 1960 թ․) եւ «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Վարդան Ա․) մակնիշների ավտոմեքենաները։

«Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը (Անի Հ․, ծնված 1994 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից եւ դուրս է գրվել։

Փրկարարները փակել են «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

 

  • Կիսվել: