շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել երկու փոխոստիկանապետերը

Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել երկու փոխոստիկանապետերը

ՀՀ ոստիկանության եւ նրա համեմատաբար նորանշանակ պետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր ու հարեւան Վահե Ղազարյանի համար փորձությունների նոր շրջան է սկսվում:

Մի կողմից Ամուլսարի ու Մաշտոցի պուրակի հետ կապված խնդիրները, ահագնացող սոցիալական բողոքի հիմքով ծագած ու ծագելիք բողոքի ալիքները, մյուս կողմից էլ կադրային խնդիրները լուրջ պրոբլեմ են դառնալու կառույցի համար:

Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը: Վերջինիս մասին համակարգում բավական դրական են արտահայտվում՝ նշելով նրա հատկապես գրագետ պաշտոնյա լինելու հանգամանքը:

Կայքի տեղեկություններով՝ այս պահին նրանք արդեն իրերն են հավաքում աշխատասենյակներից:

Հիշեցնենք, որ Հայկ Մհրյանը եղել է իշխանափոխությունից հետո եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ապա կարճ ժամանակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, որից հետո նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում: Նա էր համակարգում արտակարգ դրության պայմաններում դրա կատարումն ապահովելու գործընթացը:

Տիգրան Եսայանը 2012-2019 եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ:

 

 

  • Կիսվել: