շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի ներդրումը պետական մարմինների համար պարտադիր կլինի 2023-ից

Աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի ներդրումը պետական մարմինների համար պարտադիր կլինի 2023-ից

Աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի (E-Labor) ներդրումը պետական մարմինների համար պարտադիր կլինի 2023 թվականի հուլիսից, իսկ ոչ պետական մարմինների համար՝ 2025 թվականից։

Համակարգի ներդրման նախագիծը ներառված է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում, որը հավանության է արժանացել Կառավարության նոյեմբերի 18-ի նիստում։

Հարթակի ներդրման նպատակով նախատեսվում է լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։

Աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի ներդրումը թույլ կտա բարձրացնել աշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության թվայնացված և բարելավված մեխանիզմներ կիրառել։

Ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվել 2022 թ. դեկտեմբերը։

  • Կիսվել: