հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել

Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 2-ին, ժամը 07:50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արսեն Օ., ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ինտերնետի հենասյանը և շրջվել: Վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արթիկի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 
 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին մոտեցրել շտապօգնության մեքենային:

 
 
 

 

 

  • Կիսվել: