հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Արտաշավանում բախվել են 2 «Opel Zafira»-ներն ու «Opel Astra»-ն․ կա 4 վիրավոր

Արտաշավանում բախվել են 2 «Opel Zafira»-ներն ու «Opel Astra»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։10- ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12 կմ-ին՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում բախվել են Դավիկ Շախկալյանի վարած «Opel Zafira» մակնիշի, Արմեն Մնեյանի վարած «Opel Zafira» մակնիշի և Գուրգեն Հովհաննիսյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդն ու վարորդներից Դ․ Շախկալյան ու նրա ուղևորներ, 15-ամյա Գոռ Մնեյանը, 40-ամյա Սոնա Քոչարյանը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ Ա․ Մնեյանը, Գ. Մնեյանն ու Ս․ Քոչարյանը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, իսկ Գ․ Հովհաննիսյանը «Աշտարակ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: