հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արտակարգ դեպք Գյումրիում. հրշեջները մարել են ավտոտնակում կայանված Lexus-ում առաջացած հրդեհը

Արտակարգ դեպք Գյումրիում. հրշեջները մարել են ավտոտնակում կայանված Lexus-ում առաջացած հրդեհը

Շիրակի մարզում, այսօր, հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի 28 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Մինչ հրշեջների ժամանումն էլ, քաղաքացիներն իրենց ուժերով են պայքարել կրակի տարածման դեմ։

Պարզվել է, որ այրվել է Գյումրու բնակիչ 63-ամյա Մեխակ Ներսիսյանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը մասամբ, ավտոտնակի առաստաղի փայտյա երեսապատումը։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։ 

  • Կիսվել: