երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Արտակարգ դեպք՝ Գորիսում․ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն․ կա վիրավոր

Արտակարգ դեպք՝ Գորիսում․ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն․ կա վիրավոր

Օգոստոսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի Անկախության փողոցում շուկայի մոտակայքում, մոտ 10 անձանց միջև ծեծկռտուք է, հնչեցնում են հայհոյանքներ, ինչը խոչընդոտում է մի շարք բնակիչների անդորրը, խնդրել են ոստիկաններ մոտենան նշված հասցե և հավելել է, որ հնարավոր է մարդասպանություն տեղի ունենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 24-ին, ժամը 04։25-ի սահմաններում «Գորիսի» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի թիկնային մակերեսի պատռած վերքեր, 3-րդ մատի տարածիչ ջլի լրիվ հատումով, գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Գոռ Գ․-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է կռիվ բաժանելու հետևանքով:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 24-ին ժամը 01։30-ի սահմաններում Անկախության և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում անձնական հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Գագիկ Ա․-ի և 41-ամյա Հարություն Զ․-ի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և տվել հայհոյանքներ, այդ ընթացքում վիճաբանությունը բաժանելու նպատակով միջամտած Գոռ Գ․-ն վայր է ընկել գետնին և ստացել վերոնշյալ մարմնական վնասվածքները:

  • Կիսվել: