երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրում. «Վիգարո» հյուրանոցի տարածքում վեճի ժամանակ կրակոց է հնչել

Արտակարգ դեպք՝ Արմավիրում. «Վիգարո» հյուրանոցի տարածքում վեճի ժամանակ կրակոց է հնչել

Ոստիկանության Արմավիրի բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել, և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, գրում է shamshyan.com-ը:

Ըստ տեղեկության՝ Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Ռաֆայել Մ․-ն օգոստոսի 28-ին Արմավիր քաղաքի «Վիգարո» հյուրանոցային համալիրի տարածքում վիճաբանել է նշված հյուրանոցի աշխատակցի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ։ 

Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Բացատրական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 3-ին Ռաֆայել Մ․-ն ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ այդ օրը իր ընկերներից տեղեկացել է, որ ինչ-որ խնդիրներ ունեն այդ հյուրանոցում և մեկնել է նշված վայր ու իր գոտկատեղին ամրացված ատրճանակը հյուրանոցի բակում հանել և պահել է ձեռքում, նպատակ ունենալով, որ վիճաբանության դեպքում հակառակորդներին վախեցնելու նպատակով ցույց տա և սպառնա, սակայն առանց գործադրման, որպեսզի այդ մարդիկ վախենան և վիճաբանությունը կանխվի։ Ռաֆայել Մ․-ն ներկայացրել է նաև ատրճանակը։  

  • Կիսվել: