կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առողջության նոր կենտրոնը կսպասարկի Դսեղի և հարակից 6 բնակավայրերի բնակչությանը՝ տրամադրելով անվճար բժշկական ծառայություններ

Առողջության նոր կենտրոնը կսպասարկի Դսեղի և հարակից 6 բնակավայրերի բնակչությանը՝ տրամադրելով անվճար բժշկական ծառայություններ

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր:
Տեղում քննարկվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի, առողջապահության նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Դսեղ համայնքում իրականացված Դսեղի առողջության նոր կենտրոնի կառուցման պիլոտային ծրագրի ընթացքը:

Փոխնախարարը նշել է, որ շենքն ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Առողջության կենտրոնը կսպասարկի Դսեղի և հարակից 6 բնակավայրերի բնակչությանը՝ տրամադրելով անվճար բժշկական ծառայություններ։

Արտակ Ջումայանը հանդիպել է նաև Վանաձորի առողջության առաջնային պահպանման օղակի ղեկավարների հետ: Փոխնախարարին է ներկայացվել սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների վիճակը, իմունիզացիայի և էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման գործընթացը:

 

  • Կիսվել: