երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Առողջապահական համակարգը կարող է կոլապսի առջև հայտնվել․ Համաճարակաբանը կոչ է անում հետևել կանոններին

Առողջապահական համակարգը կարող է կոլապսի առջև հայտնվել․ Համաճարակաբանը կոչ է անում հետևել կանոններին

Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի աննախադեպ աճի հետևանքով առողջապահական համակարգը կարող է կոլապսի առաջ կանգնել։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը։

«Ամեն օր շուրջ 500 դեպքով ավել դեպք է գրանցվում նախորդ օրվա համեմատ։ Սա, իհարկե, մեր բոլորի վարքագծի հետևանքն  է։  Դրա հետևանքով առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև, և տեղ չունենանք ծանր հիվանդների հոսպիտալացնելու համար։ Գիտեք, որ անընդհատ ընդլայնվում են ռեսուրսները, անընդհատ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում։ Այսօր շուրջ 2000 հազար հիվանդ ունենք, որոնք հիվանդանոցներում են բուժվում, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ կարիք կա մարդկանց հոսպտիալացնելու, սակայն սպասում ենք, որ տեղ ազատվի այս կամ այն հիվանդանոցում»,- ասաց Պարոնյանը։

  • Կիսվել: