երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Արմեն Աշոտյանը վստահ է, որ իրեն գաղտնալսում են «ոտնոցով»

Արմեն Աշոտյանը վստահ է, որ իրեն գաղտնալսում են «ոտնոցով»

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ իրեն գաղտնալսում են ոտքին ամրացված վարչական հսկողության սարքի միջոցով։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը։
 
Այսօր նա ցույց տվեց ոտքին ամրացված սարքը և կատակեց` վերջին մոդելի վարչական հսկողության ոտնոց է։
 

«Վստահ եմ` գաղտնալսող սարքը մեջը դրված է։ Դատարանում բարձրաձայնել եմ իմ կասկածը, որ նախորդ հսկողության սարքում համապատասխան ծառայությունների կողմից տեղադրված է «բզեզիկ»՝ ժուչոկ, որն իմ անձնական կյանքի իրավունքը ոտնահարում է։ Սակայն որևէ պետական մարմին չեկավ, չստուգեց, դատարանն անտարբերություն ցուցաբերեց։ Սա միայն ամրապնդեց այն կասկածները, որ Հայաստանում անգամ բանտից դուրս գալուց հետո հսկողության տարբեր գործիքներով մարդկանց անձնական և քաղաքական ապօրինի միջամտությունները շարունակվում են»,– ասաց նա։

  • Կիսվել: