Արմեն Աշոտյանն ասաց, թե որ սահմանափակումից է դժգոհ
Ամենամեծ սահմանափակումը, որից դժգոհ եմ, այն է, որ փաստացի արգելված է իմ ելքը ՀՀ-ից, ինչը խոչընդոտում է իմ միջազգային գործունեությանը, երկարատև դադարից հետո այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այդ սահմանափակումը դրվել է դեռևս 2022 թվականի նոյեմբերից։ Այս պահի դրությամբ այդ փակված սեկտը շարունակում է մնալ իմ քաղաքական գործունեության ամենամեծ խոչընդոտումը։ Սրա մասին նույնպես միջազգային գործընկերները հավուր պատշաճի տեղեկացված են», - ասաց Արմեն Աշոտյանը։


