երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«ԱՐՄԵԴ»-ից վստահեցնում են՝ ոչ մի բժշկական գաղտնիք հասանելի չի կարող լինել դեղատան աշխատակցին

«ԱՐՄԵԴ»-ից վստահեցնում են՝ ոչ մի բժշկական գաղտնիք հասանելի չի կարող լինել դեղատան աշխատակցին

Պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործընթացում պացիենտների տվյալները խստագույնս պաշտպանված են: Այս մասին հայտնում են Արմեդ էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի մամուլի ծառայությունից։

«Ոչ մի բժշկական գաղտնիք հասանելի չի կարող լինել դեղատան աշխատակցին: Դեղագետը տեսնում է միայն դեղորայքի անվանումն ու չափաբաժինը, գնորդի նույնականացման տվյալները. ցանկացած այլ բժշկական տեղեկատվություն, այդ թվում՝ ախտորոշումը, դեղատան աշխատակցի համար տեսանելի չէ: Ընդ որում, գնորդը կարող է իրական պացիենտը չլինել, վերջինս ինքնությունն անգամ կարող է մնալ անհայտ»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: