շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արմավիրում Lexus-ն ու Mercedes-ը հայտնվել են դաշտում. կա վիրավոր

Արմավիրում Lexus-ն ու Mercedes-ը հայտնվել են դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի խաչմերուկում բախվել են Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Lexus-ն էլ՝ կողաշրջված վիճակում։ Վթարի հետևաւնքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Դպքի վայր է ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

 

 

  • Կիսվել: