կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արմավիրում կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը

Արմավիրում կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները «Ոսկեհատիկ Սվիթե» ՍՊԸ-ին պատկանող խմորեղենի արտադրամասում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Մասնավորապես՝

- խմորեղենի արտադրամասի հատակը չի պահվել նորոգ վիճակում՝ պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից հեշտությամբ լվանալու և ախտահանելու համար, - արտադրամասի սեղանների մակերևույթները չեն պահվել բարվոք վիճակում՝ ենթակա են եղել փոխարինման։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

  • Կիսվել: