չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Արմավիրում բախվել են «Mercedes ML»-ն ու «BMW»-ն. կա 6 տուժած

Արմավիրում բախվել են «Mercedes ML»-ն ու «BMW»-ն. կա 6 տուժած

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Խաչատուր Աբովյան-Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes ML» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: 
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Բախման հետևանքով 2 ավտոմեքենան հայտնվել են հետիոտնի համար նախատեսված մայթին: 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

  • Կիսվել: