շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արմավիրի մարզում գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին

Արմավիրի մարզում գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, մարզպետ Դավիթ Խուդաթյանի, մարզի համայնքների ղեկավարների և ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում`
 
Արմավիրի մարզով անցնող, բնակավայրերից դուրս գտնվող ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում կառուցված կամ կառուցվող օբյեկտների, շինությունների օրինականության գործընթացներում առկա խնդիրների վերաբերյալ։
 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները տրամադրել համայքներին` հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

  • Կիսվել: