շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արմավիրի մարզում Ford Transit մակնիշի ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել. պատճառները պարզվում են

Արմավիրի մարզում Ford Transit մակնիշի ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել. պատճառները պարզվում են

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 15:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի սկզբնամասում գտնվող Ford Transit մակնիշի ավտոմեքենայում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:   Պարզվել է, որ մասամբ այրվել է Արմեն Նիկողոսյանին պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենայի սրահը:  

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:   Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել էն նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:   

  • Կիսվել: