երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմավիրի մարզում 46-ամյա տղամարդը հրկիզել է իր 62-ամյա ազգականի ավտոմեքենան

Արմավիրի մարզում 46-ամյա տղամարդը հրկիզել է իր 62-ամյա ազգականի ավտոմեքենան

Երեկ՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենավան գյուղում ավտոմեքենա են հրկիզել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, իսկ մինչ այդ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գյուղի 9-րդ փողոցում «ԳԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Իրավապահները պարզել են հրկիզողի ինքնությունը, և մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկաններն ու պարեկները 62-ամյա Ջիվան Ս․-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ  46-ամյա Կարեն Ս․-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կարեն Ս․-ն ու Ջիվան Ս․-ն ազգականներ են։

  • Կիսվել: