Արման Սարգսյանը՝ ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ ուժ կիրառելու մասին
Կխնդրեմ արդեն իսկ չբնորոշել ոչ իրավաչափ, որովհետև Ոստիկանությունն ուժ կիրառելու իրավասությամբ օժտված մարմին է, հետևապես եթե դրա կարիքն առաջանում է, եթե քաղաքացուն տրվում է օրինական պահանջ, և քաղաքացին չի ենթարկվում օրինական պահանջին, բնականաբար Ոստիկանությունը պետք է կիրառի ուժ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության պետ Արման Սարգսյանը։
Անդրադառնալով այսօր տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ մի քանի ոստիկան ուժ են կիրառել, այնուհետև բերման են ենթարկել դիմակ չկրող մի քաղաքացու, նշել է, որ եթե քաղաքացին չի ենթարկվում օրինական պահանջին, բնականաբար Ոստիկանությունը պետք է կիրառի ուժ։
Խոսելով տեսանյութի մասին, որում ինչ-որ արարողության ժամանակ ԱԱԾ-ի Ոստիկանության հագուստներով անձինք են պարում, Ոստիկանապետը դա գնահատեց «շատ վատ», իր համար ցավալի է, որ նման երևույթներ են տեղի ունենում։



